Ավան Առողջության Կենտրոն ՓԲԸ

Լաբորատորիա

Ընդլայնված լաբորատոր գործիքային ծառայություն

Հետազոտություններ

Ցերեկային / ստացիոնար բուժօգնություն

Նեղ մասնագետներ

Ընդլայնված նեղ մասնագետների ծառայություն

Մեր մասին

Երևանի «Ավան» Առողջության Կենտրոն ՓԲԸ-ն գտնվում է Ավան Վարչական շրջանի Խուդյակով փողոցի 1 հասցեում : Այն հիմնադրվել է 1986թ.-ին:Առողջության կենտրոնը սպասարկում է 45000 բուժառու։

Բուժհաստատությունն ունի հետևյալ բաժանմունքներն ու ծառայությունները՝ թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, վիրաբույժի, ակնաբույժի, սրտաբանի, ՔԿԱ, նյարդաբանի, ուռուցքաբանի, ուրոլոգի, մաշկավեներոլոգի,էնդոկրինոլոգի,վնասվածքաբան-օրթոպեդի, համաճարակաբանի, վարակաբանի, մանկական գինեկոլոգի մասնագիտացված ծառայություններ։

Առողջության կենտրոնը իրականացնում է նաև ախտորոշիչ հետազոտություններ՝ էլեկտրոսրտագրություն,էխոկարդիոգրաֆիա,իրականացնում է
ուլտրաձայնային հետազոտություն, դուպլեքս ինչպես նաև լյարդի և վահանաձև գեղձի էլաստոգրաֆիա։
Մատուցվում է նաև ճառագայթային ախտորոշիչ՝ ռենտգենաբանական, ֆիզիոթերապևտիկ ծառայություն, կատարում է նաև աուդիոմետրիա, ավտոռեֆրակտոկեռատոմետրիկ, հոլտեր մոնիթորինգ հետազոտություններ։

Իսկ լաբորատոր ախտորոշման բաժանմունքում կատարվում են կլինիկական, բիոքիմիական, սերոլոգիական, միկրոբիոլոգիական, բջջաբանական,իմունաբանական հետազոտություններ։