Պետության կողմից առաջին անգամ ներդրվել է ջրծաղիկի դեմ պատվաստումը:
Հունվարի 31-ից մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը` փուլային եղանակով։
Հանրապետության առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն արդեն իսկ ապահովված են ջրծաղիկի դեմ ԱՀԿ նախաորակավորում ունեցող պատվաստանյութով։
Ջրծաղիկը հնարավոր է կանխարգելել առկա անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի շնորհիվ:



